Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ քաղաքի Արարատյան զանգված 22 հողամաս հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-002-0050-0017/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.475 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ենթակա Է օտարման: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով,առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական և համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալությամբ (բացառությամբ հողամասերի վարձակալության)տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N1667-Ն որոշմամբ,հիմք ընդունելով «ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից 2026 թվականին ներկայացված գնահատման վերաբերյալ եզրակացությունները, առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Ներկայացնել աճուրդի Արարատ քաղաքի Արարատյան զանգված 22 հողամաս հասցեում գտնվող, 03-002-0050-0017 կադաստրային ծածկագրիը կրող 0.475 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել «ՊիՎիԷմ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 20500000 ՀՀ դրամ: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |