Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Զանգակատուն բնակավայրում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 03-043-0186-0001 ծածկագիրը կրող հողամասից 19․61229հա մակերեսով հողատարածք առանձնացնելու. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Զանգակատուն բնակավայրում գտնվող, 03-043-0186-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 19․61229հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: