Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Յանեկ Սարգսի Ֆանյանին անգործունակ ճանաչելու մասին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արարատ համայնքի բնակիչ Շուշանիկ Շերամի Ֆանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Դատարանի վճռով անգործունակ ճանաչված Յանեկ Սարգսի Ֆանյանի /Արարատ համայնք, ք.Արարատ Շահումյան փողոց 63, բն.6/ նկատմամբ խնամակալ սահմանել մորը՝ Շուշանիկ Շերամի Ֆանյանին: