Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության « Հողային օրենսգրքի » 80-րդ հոդվածով ու « Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած թիվ 19 հերթական նիստի «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 158 որոշումը,հաշվի առնելով Արարատի համայնքապետարանում 2025թ. մայիսի 02-ին կայացած վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝
1.Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 20 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 03-015-0481-0001) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2025թ. մայիսի 02-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Դավիթ Արամի Կարապետյանին ՝ 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։