Արարատի համայնքապետարանը 2026թ. մայիսի 18-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ: Մրցույթի է ներկայացվում՝
1.Լոտ ծածկագիր 03-002-0105-0009 0.28388 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր, Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 15000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Լոտ ծածկագիր 03-002-0039-0206 0.12 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամաս Արարատ քաղաքի 21 հողամաս հասցեում գտնվող, 25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 45100 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3. Լոտ ծածկագիր 03-086-0001-0003 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամաս,Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող ,25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 10000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ: