Այսօր: Ուրբաթ, 6 Փետրվարի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 246
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Վազգեն Սարգսյանի հուշարձանի նախագծի և մանրակերտի ներկայացման բաց մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Իլոնա Խաչատուրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/02/2026
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
06/03/2026
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      Արարատի համայնքապետարանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35 ամյակին ընդառաջ հայտարարում է Վազգեն Սարգսյանի հուշարձանի նախագծի և մանրակերտի ներկայացման բաց մրցույթ

 

Ընդհանուր տեղեկություն     
     Վազգեն Սարգսյանի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել Սպարապետի ծննդավայրում՝ Արարատ համայնքի Արարատ գյուղի մշակույթի տան դիմացի հրապարակում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2026թ-ի սեպտեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեին և այն ներկայացնել մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող հայտի մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:

    Մրցութային պայմաններ
     
   1. Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Վազգեն Սարգսյանին՝ ընդգծելով վերջինիս ռազմահայրենասիրական կերպարը:       
  2.   Ֆիգուրի առանձին մասերը՝ ձեռքերը, իրանը, գլուխը և այլ հատվածներ կա՛մ պետք է համաչափ լինեն՝ արտահայտելով Վազգեն Սարգսյանի մարդաբանական տվյալները, կա՛մ մանրակերտի այլ մտահղացման պարագայում՝ հեղինակը պետք է ներկայացնի իր հղացքի մանրամասները՝ համաձայն կից հայտաձևի: 
  3. Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը: 
   4. Արձանի գեղագիտական տեսքը պետք է նախատեսված լինի 360 աստիճանի ցանկացած անկյունից դիտելու համար:       
   5.  Արձանը պետք է լինի բրոնզաձույլ:      
   6.  Ցանկալի է, որ ժեստիկուլյացիան ասոցացվի Վազգեն Սարգսյանի կարիերայի կամ նրա կերպարը լավագույնս ընդգծող դրվագին:     
   7.  Ցանկալի է, որ արձանը/մանրակերտը շարժման տպավորություն ստեղծի:

     Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր         
   
1.  Լրացված հայտաձև
   2.  Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ    

    Ցուցադրությանը ներկայացնելու համար
   1.  Հուշարձանի մակետ 1:20 մասշտաբով   
   2.  Պլաստիլինից պատրաստված մանրակերտ (ֆիգուրատիվ արձան) 1:7 մասշտաբով:   
  3.  Պլանշետ մոտ 80սմ×80սմ չափի, որի վրա պետք է լինի առաջարկվող հուշարձանի վերաբերյալ մանրամասնություններ մինչև 500 բառի սահմանում, արձանի նկարը, հուշարձանի եռադիրք լուսանկարը, էսքիզային նախագծի տարածական չափերը:

 Ժամանակացույց

Համաձայն մրցույթի պայմանների՝ պետք է լրացված հայտաձևն ու մանրակերտի լուսանկարներն ուղարկել k.melkonyan@inbox.ru էլ.հասցեին՝

Վերջնաժամկետ 02.03.2026թ.-ն ներառյալ

Հուշարձանի մանրակերտը/ները/, մակետը/ները/ և պլանշետը/ները/  ներկայացնել հանձնաժողովի գնահատմանը

06.03.2026թ.մինչև ժամը 12:00-ն

Հաղթող հայտատուի հայտարարում

06.03.2026թ.

Հուշարձանի իրականացման աշխատանքների ժամանակացույց

10.03.2026թ.

15.09.2026թ

 

   Աշխատանքները պետք է ներկայացվեն Արարատի համայնքապետարան՝ Արարատի մարզ, ք.Արարատ, Շահումյան 34 հասցեով:

     Հավելյալ տեղեկատվություն

   Մանրամասների համար զանգահարել Արարատ համայնքի ղեկավարի օգնական Կարեն Մելքոնյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 093029112:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (14.9ԿԲ)
file (16.6ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner