Սույն թվականի մայիսի 8-ին ժամը 11։00-ին Արարատ համայնքի ղեկավարի աշխատասենյակում /հասցե Արարատի համայնքապետարան, 0602, ք․Արարատ, Շահումյան 34/ տեղի կունենա մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար՝
1․ քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 2.3-12/,
2․ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 2.3-15/,
3․ քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-15,
4․ քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-16/