Այսօր: Ուրբաթ, 17 Հունվարի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նելլի Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
10/01/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում ֆիզկուլտուրայի հրահանգչի 0.75 դրույքով թափուր հաստիքը համալրելու համար:

      Ֆիզկուլտուրայի հրահանգչի  համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակի: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թթիվ 1981-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:

Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ Կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման  պահանջներին համապատասխանող անձը:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝

1.Դիմում /Ձև1/ ,

2.Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ  /դիպլոմ/ ,

3.Անձը հաստատող փաստաթուղթ,

4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/առկայության դեպքում/ ,

5.Ինքնակենսագրություն,

6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,

7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ  կամ զինվորական կցագրման վկայական,

9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/:

      Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

      Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են www.araratcity.am կայքում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝  10.01.2025թ-ից մինչև 07.02.2025թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ը՝ հետևյալ հասցեով՝ Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայր Նոյի 29/1։

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա փետրվարի 11-ին ժամը 11:00–ին «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:

Հասցե՝ Արարատ համայնք, Նոյակերտ բնակավայր Նոյի 29/1:

Էլեկտրոնային հասցե  noyakerti_mankapartez@mail.ru

Տեղեկությունների համար զանգահարել 093187869   հեռախոսահամարով:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner