Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի ( խմբագրված 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում)՝ 2024թ. նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մագնոլիա Կոմֆորտ» ՓԸ կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Զովեր-1 ավազակոպճային խառնուրդի երևակման տարածքի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ:
Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ նշված ծանուցումից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք` էլեկտրոնային փոստի միջոցով՝ ararat.municipality@gmail.com: