«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն ,ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով,2024թ. մարտի 15-ին,ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան 36 հասցեում գտնվող «Մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿԻ նիստերի դահլիճում տեղի կունենա Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում «ԽՈՐ ՍԹՈՈՒՆ»ՍՊԸ-ի կողմից Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման և ընդերքօգտագործման գործունեության Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում/1-ին փուլ/:
Հանրային լսման կազմակերպման և անցկացման պատասխանատու է նշանակվել Արարատի համայնքապետարանի Քարտուղարության,անձնակազմի կառավարման,տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ՝ Հ.Մկրտչյանը/էլ.Փոստ ararat.municipality@gmail.com/, հեռ 060885555 :
Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի մարտի 14-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ , դիտողություններ և կարծիքներ,որոնք կարող եք ուղարկել. գրավոր՝ Արարատի համայնքապետարան, ՀՀ Արարատ քաղաք Շահումյան 34 հասցեով կամ էլեկտրոնային /ararat.municipality@gmail.com էլ. հասցեով/:
Հանրային քննակումներին մասնակցելու համար կարող եք նախօրոք գրանցվել ararat.municipality@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով: