ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում ֆիզկուլտուրայի հրահանգչի 0․75 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Ֆիզկուլտուրայի հրահանգչի համար նախատեսված վարձատրությունը սահմանվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերն անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի N471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է առանձին յուրաքանչյուր մասնակցի հետ:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1. Դիմում /Ձև1/
2. Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ /դիպլոմ/
3. Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/առկայության դեպքում/
5. Ինքնակենսագրություն /Ձև4/
6. Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերը ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 28․08.2023թ․-ից մինչև 25․09․2023թ. ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-17:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2023թ․-ի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00 –ին, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Արարտի մարզ, Արարատ համայնք, ք․ Արարատ, Շահումյան 28:
Էլեկտրոնային հասցե ararat.3mankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 094484593 հեռախոսահամարով: