Արարատի համայնքապետարանը 2022թ.դեկտեմբերի23-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Նոյակերտ բնակավարում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողատարածքի վարձակալության մրցույթ:
Մրցույթի է դրվում ՝լոտ ծածկագիր 03-066-0017-0041 0.43739հա մակերեսով հողատարածք: Հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին է սահմանվել 60.000 ՀՀ դրամ, նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի քաղաքային համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /