Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նելլի Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/09/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19/10/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի «Արարատ քաղաքի  մշակույթի և արվերստի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2022 թվականի  հոկետմբերի 19-ին ժամը 11:00-ին, Արարատի համայնքապետարանի շենքում /ք. Արարատ, Շահումյան 34/կանցկացվի մրցույթ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի թափուր պաշտոնի համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող, գործունակ, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն՝

  1. բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:
  2. Հայաստանի Հանրապետության «Մշակույթային օրենսդրությամբ» սահմանված չափանիշները բավարարող անձը.
    1. իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
    2. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
    3. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
    4. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
    5. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
    6. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
    7. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմող քաղաքացիները Արարատի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1)     դիմում.

2)    մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի.

3)    քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4)    ինքնակենսագրություն.

5)    անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6)    տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.

7)    հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային  օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 հոկտեբերի 10-ը մինչև ժամը 17:00-ն:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Արարատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Արարատ, Շահումյան 34, հեռ. /060-88-55-55 /:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (46.5ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner