27.11.23
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Խթանելով ներառական կառավարումը Հայաստանի բազմամշակութային համայնքներում» ծրագիրը
|
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը տեղի ունեցավ Արարատ քաղաքի արվեստի և մշակույթի կենտրոնի նիստերի դահլիճում, որին ներկա էին Արարատի համայնքապետարանի ղեկավար կազմը, աշխատակիցներ, վարչական ղեկավարներ և եզդիական համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր համայնքապետարանի հետ համագործակցելու միջոցով ծրագրի շրջանակներում նպաստել համայնքում բնակվող ազգությամբ եզդի երիտասարդների ավելի ներառական և ժողովրդավարության բազմամշակութային հասարակության կայացմանը և զարգացմանը՝ կարևորություն տալով ազգային փոքրամասնությունների հատկապես կրթական խնդիրներին:
|
|
27.11.23
Ասֆալտապատվել է Երասխ բնակավայրի Վազգեն Սարգսյան փողոցը
|
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Երասխ բնակավայրում արդեն իսկ ավարտվել են Վազգեն Սարգսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ասֆալտապատվել է 280 գծամետր երկարությամբ ճանապարհահատված: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն 188 հազար 416 ՀՀ դրամ։
|
|
24.11.23
Անփորձանք և խաղաղ ծառայություն մաղթենք ԵԿՄ կամավորական ջոկատի մեր տղաներին
|
Այսօր ԵԿՄ-ի հերթական զինվորական հերթափոխից առաջ, Արարատի համայնքապետարանի աշխատակազմը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի և ԵԿՄ կամավորական ջոկատի տղաների ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ։ Խաղաղ երկինք , անփորձանք ծառայություն և բարի վերադարձ … Հայրենիքը սկսվում է սահմանից …
|
|
23.11.23
Մեկ օր Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցում
|
Դեռ մուտքից զգացվում է արվեստի շունչը. Այս կառույցում ոլորտի պատասխանատուներն ու մանկավարժները միավորել են իրենց բոլոր ջանքերը մշակութային համաչափ զարգացվածության , ինչպես նաև մշակութային կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքները համակարգելու գործում։ Արվեստի դպրոցը տասնամյակներ շարունակ մշակութային կարևոր կենտրոն է ինչպես Արարատ քաղաքի, այնպես էլ հարակից բնակավայրերի շատ երիտասարդների համար: Այստեղ մասնագետների մոտեցումը յուրաքանչյուր սանի նկատմամբ անհատական է և յուրովի։Մենք կարևորում ենք մեր համայնքում գործող յուրաքանչյուր կառույցի դերն ու նշանակությունը մեր համայնքի կյանքում և անելու ենք ամեն ինչ, որ մեր երեխաները, մեր երիտասարդները ունենան ...
Մանրամասն |
|
23.11.23
Ավշարում նոր փողոցներ են լուսավորվել
|
Բնակիչների տեղաշարժը անվտանգ դարձնելու և առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով՝ Արարատ համայնքում գիշերային լուսավորության ապահովմանն ուղղված ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Նոր լուսավորության համակարգ է կառուցվել Ավշար բնակավայրի Բարեկամության, Խանջյան, Արթուրի, Մայիսի և Պարույր Սևակի անվան փողոցներում։ Աշխատանքները իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով:
|
|
22.11.23
Արարատի համայնքապետարանում երեկ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը վարչական ղեկավարների մասնակցությամբ
|
Խորհրդակցության ընթացքում վարչական ղեկավարներին հորդորվեց ուշադրության կենտրոնում պահել բնակավայրերի գանձումների հավաքագրման աշխատանքները՝ հարկերի հավաքագրման աշխատանքները համայնքում հասցնելով առավելագույնի, քանի որ դրանով է պայմանավորված լինելու բոլոր այն մեծ բարեկարգման ծրագրերը, որոնք առաջիկայում նախատեսված է իրականացնել մեր համայնքում։Աշխատանքային մի շարք հարցերի անդրադառնալով` համայնքի ղեկավարը նաև հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին` շաբաթվա կտրվածքով ներկայացնել կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, աշխատանքային գործընթացից բխող հարցերն ու դիտարկումները ներկայացնել համայնքի ղեկավարի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին կամ աշխատակազմի քարտուղարին։Խորհրդակցության ավարտին անդրադարձ ...
Մանրամասն |
|
22.11.23
Նրանց աշխատանքի գնահատականը յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքի արտացոլումն է մեր համայնքի նկատմամբ
|
‹‹Արարատ համայնքի կոմունալ ծառայության›› ԲՀ-ի աշխատակիցները անկախ եղանակային պայմաններից՝ լինի շոգ, թե սառնամանիք շարունակում են մաքրել ու սրտացավորեն վերաբերվել մեր համայնքը ավելի մաքուր դարձնելու աշխատանքներին։ Սակայն այս ամենից զատ շատ ավելի կարևոր է մեր բնակիչների վերաբերմունքը նրանց կատարած աշխատանքի նկատմամբ, երբ մեզանից յուրաքանչյուրը մեր բակերից սկսած կարգախոս դարձնենք, որ «Աղբի տեղը աղբամանն է» և չաղտոտենք այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք՝ շատ ավելի տեսանելի կդառնա այս մարդկանց կողմից կատարված ամենօրյա աշխատանքների արդյունքը։ Սիրենք մեր համայնքը, մեր մեծ ընտանիքը, հոգ տանելով նրա մասին ամենուր…
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |