Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 187-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2023 թվականի N 187-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024Թ. ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 128 ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերի, «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին  մասի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային  օրենսգրքի» 178-րդ  հոդվածի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է.

1․Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Արարատի համայնքապետարանի  կառուցվածքը, աշխատակիցների  քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային  դրույքաչափերը համաձայն  կից N1 և N2 հավելվածների։
2․Սահմանել և հաստատել հավելավճար համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար՝ պաշտոնային դրույքաչափի 10%-ի չափով։
3․Սահմանել և հաստատել հավելավճար՝
ա) Արարատի համայնքապետարանի աշխատակազմում / ներառյալ  միավորված 11 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ 5-10 /հինգից տաս/ տարի աշխատանքային ստաժի դեպքում՝  դրույքաչափի 4%-ի չափով:
բ) Արարատի համայնքապետարանի աշխատակազմում / ներառյալ միավորված 11 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ 10 /տաս/ տարուց ավելի  աշխատանքային ստաժի դեպքում՝  դրույքաչափի 8%-ի չափով:
4.Ուժը կորցրած  ճանաչել 2022 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 128 և 2023թվականի փետրվարի 14-ի թիվ 4 որոշումները։

                                                                                                                                                                                                                                      


Կողմ -12

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -6

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՅԿՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.61 Կբ)
(36.27 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner