Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0399-0040 ծածկագիրը կրող 1.14583 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0399-0040 ծածկագիրը կրող 1.14583 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը:
2. Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 12000/տասերկու հազար/1հա-համար ՀՀ դրամ նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվաընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: