|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 115-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-043-0089-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 52.38083 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության /ծածկագիր03-043-0089-0004/ 52.38083 հա արոտավայր այլ հողատեսքը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն ,մրցութային կարգով, 10 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 03-043-0089-0004 կադաստրային ծածկագիրը կրող 52.38083 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր այլ հողատեսքը: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -14 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -4 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Ձեռնպահ -6 ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍԻՄՈՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|