|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 ապրիլի 2022 թվականի N 49 |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 81-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» 229-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի դ/ պարբերությունով և 233-րդ հոդվածի 1-ին կետով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար տարեկան վարձավճարի չափը սահմանել՝ ա) արդյունաբերական և այլ արտադրական նշանակության հողերի համար՝ հողի կադաստրային արժեքի 2%-ի չափով բ) ընդերքօգտագործման նշանակության հողերի համար՝ հողի կադաստրային արժեքի 4% -ի չափով: |
Կողմ -13 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԵՎԱ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -2 ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|