Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-019-0166-0052/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.75199 հա մակերեսով վարելահողը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Արմաշ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-019-0166-0052/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.75199 հա մակերեսով վարելահողը
2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 1000000/մեկ միլիոն /ՀՀդրամ 1հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: