Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Սերյոժա Վարդանի Աբրահամյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով 3,10316 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարքը իրեն օտարելու մասին. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Քաղաքացի Սերյոժա Վարդանի Աբրահամյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող, Արարատ համայնքի Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0452-0027 ծածկագիրը կրող, 3,10316 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2. Հողամասի օտարման գին սահմանել գործող կադաստրային արժեքի 100% չափով: