Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Լանջառ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-047-0122-0005 ծածկագիրը կրող 0,10442 հա, 03-047-0122-0008 ծածկագիրը կրող 0,5453 հա, 03-047-0128-0047 ծածկագիրը կրող 0,57268 հա և 03-047-0128-0049 ծածկագիրը կրող 0,638 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակությանխոտհարքերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Լանջառ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-047-0122-0005 ծածկագիրը կրող 0,10442 հա, 03-047-0122-0008 ծածկագիրը կրող 0,5453 հա, 03-047-0128-0047 ծածկագիրը կրող 0,57268 հա և 03-047-0128-0049 ծածկագիրը կրող 0,638 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության խոտհարքերը:
2. Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել 30 000 (երեսուն հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: