|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 ապրիլի 2023 թվականի N 62-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ Գ.ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 03-015-0423-0114 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0.55535 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՏՀԱՐՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0423-0114/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.55535 հա մակերեսով խոտհարքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է՝ 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ծածկագիր՝ /03-015-0423-0114/գյուղատնտեսական նշանակության 0.55535 հա մակերեսով խոտհարքը: 2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 200000 ՀՀդրամ , նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով,մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:
|
Կողմ -15 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱՅԿՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|