Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի գյուղ Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, /ծածկագիր՝ 03-042-0041-0025,03-042-0041-0024,03-042-0041-0027,03-042-0041-0026/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման համապատասխանաբար՝0.12037հա, 0.12306 հա,0.15 հա ,0.14 հա մակերեսներով հողամասերը ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է.
1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի գյուղ Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողատարածքները.
ա) Երասխ բնակավայրի Պ.Սևակի փողոց 6 հասցեում գտնվող 03-042-0041-0025 ծածկագրից 0.12037 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը:
բ) Երասխ բնակավայրի Պ.Սևակի փողոց 6/1 հասցեում գտնվող 03-042-0041-0024 ծածկագրից 0.12306 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը:
գ) Երասխ բնակավայրի Պ.Սևակի փողոց 6/2 հասցեում գտնվող 03-042-0041-0027 ծածկագրից 0.15 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը:
դ) Երասխ բնակավայրի Պ.Սևակի փողոց 6/3 հասցեում գտնվող 03-042-0041-0026 ծածկագրից 0.14 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը:
2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 350 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: