Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացիներԹեմուր Սևիկի Օզմանյանի, Անահիտ Արարատի Ավագյանի և Լիպարիտ Մաթևոսի Մնացականյանի դիմումները.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Թույլատրել քաղաքացի Թեմուր Սևիկի Օզմանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0421-0014 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,694 հա մակերեսով կորիզավոր հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, անասնագոմ կառուցելու նպատակով:
2. Թույլատրել քաղաքացի Անահիտ Արարատի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0495-0011 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,11 հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, անասնագոմ կառուցելու նպատակով։
3. Թույլատրել քաղաքացի Լիպարիտ Մաթևոսի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0494-0022 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,11805հա մակերեսով կորիզավոր հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, պտուղ-բանջարեղենի սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով։
Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից