|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունիսի 2026 թվականի N 102-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի Հ․ Թումանյան փողոց 31/1 հասցեում գտնվող 880,2 քմ մակերեսով մարզադպրոցի շենքը (անշարժ գույքի սեփականության վկայական N 04062026-03-0084, ծածկագիր՝ 03-015-0101-0035-001) և 0,19426 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-015-0101-0035) անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արարատ համայնքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ 2․Համայնքի ղեկավարին՝ «Արարատ համայնքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անորոշ ժամկետով անհատույց օգտագործման պայմանագիր։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -13 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.25 Մբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|