|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 նոյեմբերի 2022 թվականի N 135 |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,3 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ (ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ) ՏՐԱՄԱԴՐՈԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ մասով և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 1․2 մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արարատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արարատ համայնք քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0061-0095 ծածկագիրը կրող 0,3 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
2. Համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով անհատույց տրամադրման աշխատանքները կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան։ |
Կողմ -18 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԵՎԱ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|