Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի  քաղաք Արարատ  բնակավայրում   գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0137-0004 ծածկագիրը կրող 9.4411 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայրը ենթակա  է  մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.   
 
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ  համայնքի վարչական տարածքի քաղաք Արարատ   բնակավայրում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0137-0004 ծածկագիրը կրող 9.4411 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայրը:
 2. Նշված  հողատարածքի   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել  5000/հինգ հազար/ՀՀ դրամ 1հա-ի համար  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000 ՀՀ դրամ,   մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%չափով: 
3.Համայնքի  ղեկավարին՝  մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում  Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան: