|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 ապրիլի 2026 թվականի N 064-Ա |
ԱՐԱՄ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայասատանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 11-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ և 211-րդ հոդվածներով և հաշվի առնելով քաղաքացի Արամ Տեր-Մկրտչյանի դիմումը,Արարատ համայնքի ավագանին որոշում է.
1.Քաղաքացի Արամ Տեր-Մկրտչյանին տրամադրել սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Արարատ բնակավայրի Ա․Գրիբոյեդովի փողոց 10/1 հողամաս հասցեն գտնվող, 03-015-0076-0039 կադաստրային ծածկագիրը կրող 0,00341 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ խողովակաշար անցկացնելու համար: 2.Համայնքի ղեկավարին՝ քաղաքացու հետ կնքել սահմանափակ օգտագործման իրավունքի (սերվիտուտ)պայմանագիր 10 տարի ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան վարձավճար սահմանելով 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ: 3.Շինարարական աշխատանքները սկսել՝ ինժեներական ենթակառուցվածքների և հնարավոր առկա բոլոր սպասարկող կազակերպությունների համաձայնությունները ստանալու դեպքում: |
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.02 Մբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|