Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Կարեն Ալբերտի Ղազարյանի դիմումը.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Թույլատրել քաղաքացի՝ Կարեն Ալբերտի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող , Արարատ համայնքի գյուղ Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0487-0004 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0.687 հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, չրանոց կառուցելու նպատակով:
2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: