Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 80
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2022 թվականի N 80

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023Թ․ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ մայիսի 15-ի ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքի 2023թ համար հաշվարկվել է 144426350 /մեկ հարյուր քառասունչորս միլիոն չորս հարյուր քսանվեց հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021թ հունվարի 18-ի N 35-Ա որոշման պահանջների, մշակված և համայնքի ավագանու 2022թ հունիսի 29-ին N 70 որոշմամբ հաստատված Արարատ համայնքի 2023թ բնապահպանական ծրագիրը նոր  խմբագրությամբ ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը։

ԱՐԱՐԱՏ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1 Հաստատել Արարատ համայնքի 2023թ բնապահպանական ծրագիրը նոր խմբագրությամբ /Հավելված1/։

2 Նկատի ունենալով ծրագրի հույժ կարևորություն ըհամայնքի համար՝ առաջարկել համայնքի ղեկավարին՝ հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝

ա/ Արարատ քաղաքում արտեզյան նոր խորքային հորի ջրագծի կառուցում և պոմպի տեղադրում

բ/ Արարատ քաղաքային զբոսայգուց Պուշկին և Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկ, խաչմերուկից մինչև Սալակիթ և Սուրբ Ամենափրկիչ փողոցների խաչմերուկ, Սալակիթ և Ղուկասյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց, Սալակիթ և Կորյակով փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց, Սալակիթ և Մուրացան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց, Սալակիթ և Սուրբ Ամենափրկիչ փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց, Աղբյուր Սերոբ և Պուշկին փողոցների խաչմերուկից Աղբյուր Սերոբ փողոցով մինչև Մովսես Գորգիսյան փողոցի խաչմերում, Մովսես Գորգիսյան փողոցով մինչև Ցեմենտագործների փողոցի խաչմերում, Ցեմենտագործների փողոցով մինչև Շահումյան փողոցի խաչմերուկ /ընդամենը՝ 4347մ/  ոռոգման ջրագծի կառուցում

գ/ ֆոտովոլտային կայանների տեղադրում

դ/ Արարատ համայնքում կեղտաջրերի մաքրման կայանի (այսուհետ՝ ԿՄԿ) նախագծա-նախահաշվային աշխատանքների կազմակերպում։

3 Ձեռք բերել առողջապահական սարքավորումներ /Արյան վերլուծիչ /анализатор/-1 հատ, խոլեստերին, տրիգլիցերիդներ, գլյուկոզ և լակտատ որոշող շարժական սարք-2 հատ, ԷՍԳ բազմագծային /էլեկտրասրտագրություն/-1 հատ, էլեկտրոկոագուլյատոր-1 հատ, վիրաբուժական գործիքների հավաքածու մեծ-1 հատ, գաստրոդոդուոդենոսկոպ-1 հատ/:

4. Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ բնակավայրերում և Արարատ քաղաքում:

5. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ:

 

                                                                                                                                                                                                                                                                                                              
                                                                                                                                         Հավելված
  - 1                                                                                                                                                                    
                                                                                                                                   
Հաստատվել   է             
                                                                                                                
Արարատ   համանքի   
                                                                                                                            
ավագանու      202.  հուլիսի   
                                                                                                                    
28-ի  թիվ13  նիստի       թիվ  
                                                                                           80    
որոշումով

 

Արարատհամայնքի 2023թ. բնապահպանականծրագիր

1.    Նախաբան

       «Ընկերություններիկողմիցվճարվողբնապահպանականվճարներինպատակայինօգտագործմանմասին» 2001թ. մայիսի 15-իՀՀօրենքիպահանջներինհամապատասխանԱրարատ համայնքին 2023թ-ի համար հաշվարկվել է 144426350 ՀՀ դրամի սուբվենցիա, որով նախատեսվում է ՝

1)      14240000 ՀՀ դրամ՝ համայնքային բուժհաստատությունների՝ բժշկական նոր սարքավորումներով համալրման և վերազինման համար, այդ թվում՝

արյան վերլուծիչ , 3 part DIFF,  20 պարամետրեր 1 հատ-2500000 ՀՀ դրամ

խոլեստերին, տրիգլիցերիդներ, գլյուկոզ և լակտատ որոշող շարժական սարք 2 հատ-

240000 ՀՀ դրամ

● ԷՍԳ բազմագծային (ECG BTL-08 MT Plus, BTL) 1 հատ-900000 ՀՀ դրամ

● օտոսկոպ 1 հատ-120000 ՀՀ դրամ

● էլեկտրոկոագուլյատոր վիրաբուժական 1 հատ -3000000 ՀՀ դրամ

● վիրաբուժական գործիքների հավաքածու մեծ 1 հատ- 1480000 ՀՀ դրամ

● գաստրոդուոդենոսկոպ 1 հատ-6000000 ՀՀ դրամ ։

2)      30000000 ՀՀ դրամ՝ Արարատ քաղաքում արտեզյան նոր խորքային հորի ջրագծի կառուցման և պոմպի տեղադրման համար,

3)      20000000 ՀՀ դրամ՝ Արարատ քաղաքի  ոռոգման ջրագծի անցկացում հետևյալ ուղղություններով

ա) քաղաքային զբոսայգուց Պուշկին և Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկ, խաչմերուկից մինչև Սալակիթ և Սուրբ Ամենափրկիչ փողոցների խաչմերուկ` 879 մ,

բ)  Սալակիթ և Ղուկասյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց՝ 452 մ,

գ) Սալակիթ և Կորյակով փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց՝ 445մ,

դ) Սալակիթ և Մուրացան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց՝ 430մ,

ե) Սալակիթ և Սուրբ Ամենափրկիչ փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց՝ 412մ,

զ) Աղբյուր Սերոբ և Պուշկին փողոցների խաչմերուկից Աղբյուր Սերոբ փողոցով մինչև  

    Մովսես Գորգիսյան փողոցի խաչմերուկ, Մովսես Գորգիսյան փողոցով մինչև

    Ցեմենտագործների փողոցի խաչմերուկ՝ 1359մ,

է) Ցեմենտագործների փողոցով մինչև Շահումյան փողոցի խաչմերուկ՝ 370մ։

4)      30000000 ՀՀ դրամ՝ փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով, այդ թվում՝

Ավշար բնակավայր – Պ Սևակի փողոց՝ 510մ

                                        Մ Թովմասյանի փողոց՝ 400մ

                                        Ա Գալոյանի փողոց՝ 430մ

                                         Բարեկամության փողոց՝ 400մ

                                         Խանջյան փողոց՝ 400մ

Նոյակերտ բնակավայր – Գայի փողոց՝ 500մ

                                              Պ Սևակի փողոց՝ 100մ

                                               Հովհ Շիրազի փողոց՝ 700մ

                                               Արգիշտի փողոց՝ 700մ

                                               Մ Մաշտոցի փողոց՝ 100մ

                                                Հր Քոչարի փողոց՝ 700մ

                                                Տիգրան Մեծի փողոց՝ 70մ

                                                Գր Լուսավորչի փողոց՝ 350մ

                                                Րաֆֆու փողոց՝ 250մ

                                               Ազատության փողոցի սկզբնամասից մինչև գերեզմանոց՝ 700մ

Սուրենավան բնակավայր – Մուրացանի փողոց՝ 310մ

                                                Պ Դուրյանի փողոց՝ 450մ

                                                Արցախի փողոց՝ 300մ

                                                 Այգեգործների փողոց՝ 250մ

                                                  Ստ․ Շահումյանի փողոց՝ 550մ

                                                  Երիտասարդականների փողոց՝ 150մ

                                                   Մ․ Գալշոյանի փողոց՝ 750մ

                                                   Շենքեր՝ 250մ

                                                   Մայրուղի՝ 1500մ

Արարատ քաղաք – Սուրբ Ամենափրկիչի փողոց՝ 170մ

                                  Ստ Շահումյանի փողոց՝ 20մ

                                   Ղուկասյանի փողոց՝ 150մ

                                   ՈԿՖ բանավան՝ 530մ

                                   Սալակիթների փողոց՝ 475մ

                                   Արարատ քաղաքի գծանցին հարակից օղակաձև անցումից մինչև

                                    գերեզմանոց տանող շրջանցող փողոց՝ 1910մ

                                    Մ Գորգիսյան և Ցեմենտագործներ փողոցների խաչմերուկից ՈԿՖ

                                    բանավան տանող ներհամայնքային ճանապարհ՝ 2365մ

Արմաշ բնակավայր – Թամանյան փողոց՝ 100մ

                                        Արծվենիկ 7-րդ զանգված՝ 250մ

                                         Արծվենիկ 2-րդ փողոց՝ 100մ

                                         Արծվենիկ 5-րդ փողոց՝ 150մ

                                         Մ Նիկողոսյան փողոց՝ 50մ

                                         Երևանյան խճուղի՝ 1500մ

Զանգակատուն բնակավայր – Ա Մարգարյան փողոց՝ 1000մ

Պարույր Սևակ բնակավայր – Կենտրոնական փողոց՝ 1000մ

Ուրցալանջ բնակավայր – Կենտրոնական փողոց՝ 1000մ։

5)      30000000 ՀՀ դրամ՝ ֆոտովոլտային կայանների տեղադրում, այդ թվում՝

          Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն-50 կվտ/ժ հզորություն

          Արարատ բնակավայրի մշակույթի տուն-50 կվտ/ժ հզորություն, մանկապարտեզ-

           50կվտ/ժ հզորություն

           Պարուր Սևակ բնակավայրի մանկապարտեզ՝ 50կվտ/ժ հզորություն

           Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզ-50 կվտ/ժ հզորություն։

6)      20186350 ՀՀ դրամ՝ Արարատ համայնքում կեղտաջրերի մաքրման կայանի (այսուհետ՝ ԿՄԿ) նախագծանախահաշվային աշխատանքների համար։

        Սույնծրագիրը մշակելիս՝ համայնքապետարանն առաջնորդվել է Հայաստանի Հանրապետության վերոհիշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. փետրվարի 27-ի թիվ 197-Ն որոշմամբ հաստատված կարգի և ՀՀ վարչապետի 2021թ. հունվարի 18-ի  N35-Ա որոշման պահանջներով։

 

 

 

2. Ծրագրի նպատակը

     Արարատ համայնքի 2023թ-ի բնապահպանական ծրագրի հիմնական և գլխավոր նպատակը բնապահպանական և առողջապահական խնդիրների լուծման ապահովումն է։ Նախորդ տարիների բնապահպանական ծրագրերով Արարատ քաղաքում ջրագիծ է անցկացվել Խանջյան փողոցի խաչմերուկից մինչև Սպանդարյան փողոց (այժմ՝ Վազգեն Սարգսյան փողոց), Խանջյան փողոցից մինչև Կոմիտաս 12 շենք, Շահումյան 67 շենքից մինչև Շահումյան 59 շենք և Շահումյան 62 շենք, Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենք, Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր Սերոբի 4 շենք, Շահումյան 53 շենքից մինչև Շահումյան 34 շենք։ Ընդհանուր առմամբ բնապահպանական ծրագրերեվ հատկացված 19121950 ՀՀ դրամով (2018 թվականին՝ 6210300 ՀՀ դրամ, 2019 թվականին՝ 3177700 ՀՀ դրամ, 2022 թվականին՝ 9733950 ՀՀ դրամ) կառուցվել է շուրջ 2318 մ ոռոգման ջրագիծ (2018 թվականին՝ 505 մ, 2019 թվականին՝ 613 մ, 2022 թվականին՝ 1200 մ)։ Սակայն դեռ կան տարածքներ, որոնք չեն ոռոգվում կամ ոռոգվում են ջրատար մեքենայով, ինչն անարդյունավետ չէ։ Այդ տարածքներում, ամռան ամիսներին ակտիվանում են կրծողներն ու սողունները, որոնք բնակչության համար առաջացնում են առաողջապահական և սանիտարահիգիենիկ խնդիրներ։ Ոռոգման ցանցի անցկացումը կավելացնի կանաչ մակերեսները և կխնայվի խմելու ջուրը։  

     Համայնքի բնակչության բուժսպասարկման որակի բարելավման համար բուժհաստատությունները կարիք ունեն նոր բժշկական սարքավորումներով պարբերաբար վերազինման։

       Փողոցային լուսավորության համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է համայնքի մի շարք բնակավայրերում կառուցել և ընդլայնել  արտաքին լուսավորության ցանցը ԼԵԴ լուսատուներով, որոնք առանձնանում են ոչ միայն գեղեցիկ լուսարձակմամբ, այլև էլեկտրաէներգիայի խնայողությամբ և դիմացկունությամբ։ Կարևոր է նաև Սուրենավան, Արմաշ բնակավայրերի տարածքով անցնող միջպետական ճանապարհի մոտ 3 կմ հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցումը արևային լուսատուներով։ Արդյունքում միջպետական ճանապարհի նշված հատվածը երեկոյան և գիշերային ժամերին կլինի ավելի տեսանելի և երթևեկության համար՝ ապահով, ինչպես նաև այդ բնակավայրերի բնակիչների գյուղմթերքի շուրջօրյա առևտրի կազմակերպումը կդառնա ավելի անվտանգ։

        Հաշվի առնելով 21-րդ դարի բնապահպանական մարտահրավերները, էներգոռեսուրսների սպառման հետագա վտանգը, ինչպես նաև Արարատ խոշորացված համանյքի աշխարհագրական դիրքն ու կլիմայական պայմանները, արեգակի անսպառ էներգիան, նպատակահարմար է համայնքում ներդնել ֆոտովոլտային արևային կայաններ Արարատ քաղաքի արվեստի և մշակույթի կենտրոնի տանիքին, Արարատ բնակավայրի մշակույթի տան և մանկապարտեզի տանիքներին, Զանգակատուն և Պարույր Սևակ բնակավայրերի մանկապարտեզների տանիքներին՝ յուրաքանչյուրը 50 կվտ/ժ հզորությամբ։ Դրանք կապահովեն համայնքային ենթակայության շենք-շինությունների էլեկտրաէներգիայի ինքնաբավությունը, ինչպես նաև կտնտեսվեն կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարները։

      Արարատ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում է վերանորոգել  քաղաքային մշակույթի և արվեստի կենտրոնը և բարեկարգել կենտրոնին հարող տարածքում գտնվող զբոսայգին։ Թարմացվելու և ավելացվելու են զբոսայգու ծառերը և կանաչ տարածքները։ Զբոսայգու տարածքում արտեզյան նոր խորքային հորի կառուցումով և շահագործումով ամբողջապես կլուծվի շուրջ 3,5 հա տարածք զբաղեցնող զբոսայգու ոռոգման խնդիրը։  Արդյունքում մասամբ կմեղմվի օդային ավազանի աղտոտվածության խնդիրը, և քաղաքային բաեկարգ զբոսայգում իրենց հանգիստը կանցկացնեն համայնքի բնակիչները։

       Արարատ համայնքում կեղտաջրերի մաքրման կայանի (այսուհետ՝ ԿՄԿ) կառուցումը կլուծի կեղտաջրերի տեխնիկական, իսկ հետագայում՝ կենսաբանական մաքրման ծրագիրը։ Սա թույլ կտա պահպանել ստորերկրյա ջրային ռեսուրսները, անգնահատելի  ծառայություն կմատուցի շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ջանքերին, կլուծի նաև առողջապահական խնդիրներ։ Ծրագրի նախնական արժեքը մոտ 2400000000 ՀՀ դրամ է, որի նախագծա-նախահաշվային աշխատանքների համար 2023թ նախատեսվում է ներդնել 20186350 ՀՀ դրամ բնապահպանական գումար (ԿՄԿ թափվող շուրջ 1500գ/մ երկարությամբ հավաքիչի (կոլեկտոր) նախագծա-նախահաշվային աշխատանքների համար)։

 

3. Ծրագրի իրավական հիմքերը

     Ծրագիրն իրականացվելու է Արարատ համայնքի վարչական տարածքում գործող ձեռնարկությունների կողմից արտադրական գործունեության հետևանքով շրջակա, այդ թվում՝ օդային ավազան վնասակար նյութերի արտանետման և սպառման թափոններիսահմանված կարգով տեղադրման, շրջակա միջավայր վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար բնապահպանական հարկից, համայնքին կատարված մասհանումների միջոցներով, առողջապահական նյութերի ձեռքբերմամբ։

4. Ծրագրի շահառուներն ու մատուցվող ծառայությունները

     Ծրագրի շահառուներ են համարվում Արարատ համայնքի շուրջ 34000 բնակիչներ                              (Արարատ, Ավշար, Նոյակերտ բնակավայրեր, Արարատ քաղաք), տվյալ տարածքներում գործող ուսումնական և նախադպրոցական հաստատությունները,  ԱԱՊԿ-ները, Արարատ քաղաքի բժշկական կենտրոնը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան N զորամասը։

       Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի բուժհաստատությունների ծառայությունների որակը, գրեթե ամբողջովին կլուծվի Արարատ քաղաքի ոռոգման ջրի խնդիրը, կբարելավվի և կընդլայնվի Արարատ քաղաքի և հարակից բնակավայրերի արտաքին լուսավորության ցանցը, կլուծվեն բնապահպանական, առողջապահական և սոցիալական որոշակի խնդիրներ։

 

5. Ծրագրի խնդիրները և դրանց կապը

        Ծրագիրը ներառում է երկու բաղադրիչ՝ բնապահպանական և առողջապահական։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կավելանան կանաչ տարածքները, կնվազի մթնոլորտային օդում փոշու և տրանսպորտային արտանետումների խտությունը, ինչը կնպաստի բարենպաստ միկրոկլիմայի ձևավորմանը, ամբողջությամբ կլուծվի Արարատ քաղաքի ոռոգման ջրի խնդիրը, կխնայվի այդ նպատակով օգտագործվող խմելու ջուրը, կբարելավվի ՆՈՒՀ-եր, մարզադպրոցներ, կրթամշակութային օջախներ հաճախող աշակերտների, ինչպես նաև բնակչության բուժսպասարկման որակը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն բնակչության առողջ ապրելակերպի և հանգստի կազմակերպման համար։

 

 

6. Ծրագրի իրականացման եղանակը

    Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին համայնքին հատկացվելիք 144426350 ՀՀ դրամ բնապահպանական վճարներից կատարվելիք մասհանման միջոցով։  Արարատ քաղաքում նախատեսվում է անցկացնել ոռոգման ցանց 4347մ պոլիէթիլենային խողովակների միջոցով և այն հասցնել ոռոգվող տարածքներին, Ավշար, Սուրենավան բնակավայրերի, ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ-երի և Արարատ քաղաքի բժշկական կենտրոնի համար ձեռք բերել բժշկական սարքավորումներ (արյան բազմաֆունկցիոնալ անալիզատոր, օտոսկոպ, վիրաբուժական գործիքների հավաքածու, վիրաբուժական էլեկտրոկոագուլյատոր, գաստրոդուոդենոսկոպ), Արարատ քաղաքային զբոսայգու տարածքում կառուցել արտեզյան խորքային հոր, բարելավել և ընդլայնել Արարատ համայքի մի շարք բնակավայրերի արտաքին լուսավորության ցանցը,   իրականացնել կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման նախագծա-նախահաշվային աշխատանքները։

 

 

 

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner