|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 դեկտեմբերի 2023 թվականի N 221-Ա |
ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ ՍՊԸ-ԻՆ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 8,91000 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14․12․2023թ․ թիվ 2198-Ա որոշումը,համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Թույլատրել Արարատ համայնքի ղեկավարին ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 8,91000 հա ընդհանուր մակերեսով հողամասը /ծածկագիր 03-015-0513-0055/«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ին տրամադրել նվիրաբերության իրավունքով և վերջինիս հետ կնքել համապատասխան պայմանագիր։ 2․ Նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ ՀՀ կառավարության 14․12․2023թ․ թիվ 2198-Ա որոշման 3-րդ կետով սահմանված պայմանները չկատարելու դեպքում սույն որոշմամբ նվիրաբերության տրված հողամասը սեփականության իրավունքով և համայնքի կողմից առանց որևէ փոխհատուցման անցնում է նվիրաբերող Արարատ համայնքին։ 3․ Համայնքի ղեկավարին՝ նվիրաբերության հետ կապված գործընթացը կազմակերպել համաձայն գործող օրենսդրության և ՀՀ կառավարության 14․12․2023թ․ թիվ 2198-Ա որոշման։ |
Կողմ -14 ԾՈՎԻՆԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԶԱՔԱՐՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԹՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՆՎԵԼՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ ՍԵՐԳՈ ՄԻՆԱՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԻՆԱՆՅԱՆ | Դեմ -1 ՍԱՄՎԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ | Ձեռնպահ -5 ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|