Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 249-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 249-Ա

ԶՈՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի ՝Զորիկ Հարությունի Հովհաննիսյանը Արարատ համայնք, քաղաք Արարատ Ե.Չարենցի փողոց 4/5 հասցեում /ծածկագիր՝ 03-002-0015-0141/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,00844 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածք և վրան գտնվող շինություն։ Նշված շինության ետնամասում առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, հասարակական շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի ՝Զորիկ Հարությունի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող,03-002-0015-0141 ծածկագիրը կրող 0.00844 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00048 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0015-0142/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,ավագանին որոշում է՝

Բավարարել քաղաքացի՝ Զորիկ Հարությունի Հովհաննիսյանի խնդրանքը և Արարատ համայնք, քաղաք Արարատ Ե.Չարենցի փողոց 4/7 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հասարակական  կառուցապատման հողատարածքին հարակից 0.00048 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, 1քմ-ի համար 5000 ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Զորիկ Հարությունի Հովհաննիսյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։
3. Պարտավորեցնել քաղաքացուն՝  տարածքում շինարարական կամ բարեկարգման  աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։


Կողմ -15

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner