Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Խաչատուր Վարժապետյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 03-015-0050-0023 կադաստրային ծածկագիրը կրող 0.19695 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին
1.Քաղաքացի՝ Խաչատուր Վարժապետյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի Սահմանապահների փողոց 5 հասցեում գտնվող , 03-015-0050-0023 կադաստրային ծածկագիրը կրող, 0.19695 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2.Հողամասի օտարման գին սահմանել 2000 ՀՀ դրամ 1 քմ-ի համար: