Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետիև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ մասի 5-րդ կետի պահանջներով .
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել «Արարատ քաղաքի մշակույթի եվ արվեստի կենտրոն» ՀՈԱԿ ստեղծելու թույլտվության մասին համայնքի ղեկավարի 31.01.2022թ. թիվ 49 որոշումը:
2. Սահմանել ՀՈԱԿ-ի գործունեության հետևյալ նպատակները և տեսակները՝
2.1 - Սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների և լրացուցիչ գիտելիքների պահանջների բավարարում և զարգացում
- ռազմահայրենասիրական դաստիարակություն
-բնապահպանական և կիրառական գիտելիքների ձևավորում
-երեխաների առողջության պահպանում և ամրապնդում, վարքի շեղումների կանխարգելում
-համերգների կազմակերպում
-տոնահանդեսների, մշակութա-մասսայական միջոցառումների կազմակերպում,
-արվեստի տարբեր ժանրերի փառատոնների, մրցույթների կազմակերպում
-կինոցուցադրումների, դիսկոտեկների կազմակերպում
-տեխնիկական և մասնագիտական կրթության կազմակերպում միջնակարգ կրթության հիման վրա
-պարարվեստի և երգարվեստի ստուդիաների կազմակերպում
2.2 Օրենքով սահմանված այլ գործունեության իրականացում: