Համաձայն   տեղազննության  արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի  գյուղ Երասխ բնակավայրում   գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0219-0009/ համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության 16.12798  հա մակերեսով  հողամասը   ենթակա  է  մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.
 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել  Արարատ  համայնքի վարչական տարածքի գ.Երասխ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-042-0219-0009/ համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության  16.12789 հա ընդհանուր  մակերեսով հողատեսքը , որից 13.48278 հա կորիզավոր , 2.6452 հա վարելահող : 
2.Նշված  հողատարածքի   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել  20000/քսան հազար/ՀՀդրամ 1հա-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000 դրամ,  մրցութային  քայլի  չափը   մեկնարկային գնի 5% չափով: 
3.Համայնքի  ղեկավարին՝  մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում  Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան: