Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 97-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 97-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-002-0039-0205 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0.2 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ քաղաքի 23 հասցեում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության /ծածկագիր 03-002-0039-0205/ 0.2 հա մակերեսով հողամասը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

1.Մրցութային կարգով, 99 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Արարատ քաղաքի 23 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0205 կադաստրային ծածկագիրը կրող 0.2 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը:
2.Նշված  հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 75110 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային  օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:


Կողմ -14

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner