|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2025 թվականի N 13-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-002-0020-0175 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻԸ ԿՐՈՂ 0.05098 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ղուկասյան 1/3 հասցեում գտնվող, /ծածկագիր՝ 03-002-0020-0175/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.05098 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով, առաջնորդվելով ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ղուկասյան 1/3 հասցեում գտնվող, 03-002-0020-175 կադաստրային ծածկագիրը կրող 0.05098 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը: 2. Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -15 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -7 ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ | Ձեռնպահ -1 ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|