|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2026 թվականի N 024-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ, ԱՐԱՐԱՏ, ՍՈՒՐԵՆԱՎԱՆ, ԱՐՄԱՇ, ՆՈՅԱԿԵՐՏ, ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ, ՎԱՐԴԱՇԱՏ ԵՎ ՈՒՐՑԱԼԱՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԼԵԴ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐՈՎ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով,Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Արարատ համայնքի Արարատ քաղաքի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Նոյակերտ, Զանգակատուն, Վարդաշատ և Ուրցալանջ բնակավայրերի փողոցների լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում ԼԵԴ լուսատուներով» ծրագրի հայտ ներկայացնելու։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -1 ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|