|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 նոյեմբերի 2023 թվականի N 200-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱՍԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-042-0234-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0.63487 ՀԱ ՋՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի գյուղ Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0234-0009/0.63487 հա ջրային նշանակության հողամասը ենթակա է մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն մրցութային կարգով 25 տարի ժամկետով Արարատ համայնքի գ.Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող ծածկագիր՝/03-042-0234-0009/ պետական սեփականություն հանդիսացող ջրային նշանակության 0.63487 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու: 2.Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել 30000 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -14 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՀԱՅԿՅԱՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|