|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հոկտեմբերի 2024 թվականի N 207-Ա |
ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերության 2024 թվականի հուլիսի 19-ի թիվ 01-20/7-Բ դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված հողատարածքները դասվում են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է . 1.«ԲիԹիԷլ Սերվիսիս » ՍՊ ընկերությանը Արարատ համայնքի վարչական տարածքում 5 տարի ժամկետով բնակավայրի հողերից կառուցապատման իրավունքով տրամադել երկու միավոր հողատարածքներ՝ գովազդային վահանակների հենասյուների տեղադրման նպատակով,համապատասխանաբար՝ 1) ք.Արարատ Աղբյուր Սերոբի փողոց 2/43, 03-002-0521-0003 կադաստրային ծածկագրից 0.0001 հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողատեսք․ 2) ք.Արարատ Ս.Շահումյան փողոց 55/6, 03-002-0011-0186 կադաստրային ծածկագրից 0.0001 հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողատեսք: 2.Կառուցապատման իրավունքով տրամադրված հողատարածքների տարեկան կառուցապատման վճար սահմանել յուրաքանչյուր 1 քմ-ի համար 10000 ՀՀ դրամ:
|
Կողմ -12 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|