Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-013-0553-0001 ծածկագիրը կրող 7,07983 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-013-0553-0001 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 7,07983 հա մակերեսով այլ հողատեսքը:
2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5-ի չափով, մասնակցության վճա՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5 չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: