Այսօր: Երկուշաբթի, 22 Դեկտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 219
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 137-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2025 թվականի N 137-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության  բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,Արարատ համայնքի ավագանին որոշում է․  

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2026 թվականի բյուջեն՝ 
1) եկամուտների գծով՝ 2․847․919,3 հազար դրամ։
2) ծախսերի գծով՝ 2․847․919,3 հազար դրամ։
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ։
2․Հաստատել՝
1) համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի։
2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։
3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։
4) համայնքի բյուջեի  միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝  համաձայն հավելված 4-ի։
5)համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ  դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։
6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։
3․Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբախշումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև․
2) սահմանել՝  փոփոխությունների հանրագումարը տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026թվականի հունվարի 1-ից։


Կողմ -13

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

Դեմ -3

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԶԵՅՆԱԼՅԱՆ ՌՈԲԵՐՏ

Ձեռնպահ -5

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.70 Կբ)
(108.46 Կբ)
(448.04 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner