|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2023 թվականի N 24 |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂ ԵՐԱՍԽ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 0,1355 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0,1355 հա ընդհանուր մակերեսով այլ հողատեսքը /ծածկագիր՝ 03-042-0020-0038/ ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Երասխ բնակավայրի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,1355 հա մակերեսով այլ հողատեսքը /ծածկագիր՝ 03-042-0020-0038/: 2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 120000 /մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5 չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -12 ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԶԱՔԱՐՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԹՈՒՆՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԵՐԳՈ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՍԱՐԳԻՍ ՄԱՆՎԵԼՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԻՆԱՆՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|