Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0039-0192ծածկագիրը կրող 0,2342հա, 03-002-0039-0193 ծածկագիրը կրող 0.25 հա, 03-002-0039-0188 ծածկագիրը կրող 0.19 հա, 03-002-0039-0189 ծածկագիրը կրող 0.38 հա, 03-002-0039-0197 ծածկագրը կրող 0.22147 հա, 03-002-0039-0196 ծածկագիրը կրող 0.14437հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև ավագանու կանոնակարգովհամայնքի ավագանին որոշում է.
1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ համայնքիվարչական տարածքի քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0039-0192 ծածկագիրը կրող 0,2342հա, 03-002-0039-0193 ծածկագիրը կրող 0,25 հա, 03-002-0039-0188 ծածկագիրը կրող 0,19 հա, 03-002-0039-0189 ծածկագիրը կրող 0,38 հա, 03-002-0039-0197 ծածկագրը կրող 0.22147 հա, 03-002-0039-0196 ծածկագիրը կրող 0,14437 հա մակերեսներով արոտավայրերը:
2.Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել 20000 (քսան հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: