Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0001-0012/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ 0.20402 հա մակերեսով հողատարածքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ծածկագիր՝ /03-015-0001-0012/ գյուղատնտեսական նշանակության այլ 0.20402 հա մակերեսով հողատարածքը :
2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 300000/երեք հարյուր հազար/ՀՀդրամ 1հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: