Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածով, հաշվի առնելով «ԳՆԴԱՍԱՐ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը,համայնքի ավագանին որոշում է՝
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածով,հաշվի առնելով «ԳՆԴԱՍԱՐ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1.Տալ համաձայնություն Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից
· 03-043-0199-0026 ծածկագիրը կրող,191.45956 հա արոտավայր
· 03-043-0102-0148 ծածկագիրը կրող,101.53 հա արոտավայր
· 03-043-0191-0026 ծածկագիրը կրող,16.3267 հա արոտավայր
· 03-043-0156-0017 ծածկագիրը կրող,120.82349 հա վարելահող,այլ հողատեսք
սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրելու «ԳՆԴԱՍԱՐ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը՝ Հարավային Կովկասում էկո միջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով:
2.Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 1 հեկտարի համար 800 /ութ հարյուր/ ՀՀ դրամի չափով:
3.Սույն որոշումից բխող գործառույթները իրականացնել օրենքով սահմանված կարգով: