Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի»3-րդ, 48-րդ և 76-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010թ. թիվ 16-Ն որոշման պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 03-013-0561-0085 ծածկագիրը կրող 11.53375 հա արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքը 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու համար:
2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 488400/չորս հարյուր ութսունութ հազար չորս հարյուր/ՀՀ դրամ 1հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվաընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: