Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ ենթակետերի, 56-րդ հոդվածի 5-րդ կետի և 97-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29․12․2011թ․ թիվ 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 22․12․2009թ․ թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17․08․2022թ․N 2/փ-172 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Հաստատել Արարատ համայնքի /Լանջառ բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-9 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարվող փոփոխությունները, ըստ որի «Լառջ Էներջի» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 7,00001հա (կադաստրային ծածկագիր 03-047-0121-0005) հողամասի գյուղատնտեսական նպատակային նշանակությանարոտավայրը փոփոխել և դասել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողերի գործառնական նշանակության:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան մասնագետին.
ա/ հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմվող հողային հաշվեկշռում բ/ կատարվող փոփոխությունն արտացոլել համայնքի հերթապահ քարտեզում։