Այսօր: Երեքշաբթի, 23 Հունիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 377
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 100-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2026 թվականի N 100-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔՒՑ ԵՎ ՕԼԻՄՊՈՍ ԱՄՖԻԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻՑ ՍԵՆՅԱԿՆԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԾԱՎԱԼՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով,համայնքի ավագանու կանոնակարգով, հաշվի առնելով վարձակալության պայմանագրերը լուծելու վերաբերյալ համաձայնագրերը և հիմք ընդունելով համայնքապետարան ներկայացված քաղաքացիների՝ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքից սենյակ վարձակալելու մասին նոր դիմումները,Արարատ համայնքի ավագանին որոշում է.

1.Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 որոշման 1-ին կետում կատարել ծավալուն փոփոխություն և 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1․Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքից 80քմ մակերեսով սենյակ վարձակալությամբ տրամադրել․
1)Սերոբ Հովակիմյանին 1 (մեկ)տարի ժամկետով, ամսական 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և շաբաթ օրերին, ժամը 14։00-ից – 18։00 -ն պարուսուցման նպատակով։
2)Սրբուհի Մուսիկյանին 1 (մեկ)տարի ժամկետով, ամսական 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 14։00-ից – 18։00 -ն ՝ պարուսուցման նպատակով։
2․ Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 որոշման 2-րդ կետում կատարել ծավալուն փոփոխություն և 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ 
 «2.Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն>> ՀՈԱԿ-ի շենքից 33քմ մակերեսով սենյակ վարձակալությամբ տրամադրել Անի Մուրադյանին 1 (մեկ)տարի ժամկետով, ամսական 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ վարձավճարով, յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և հինգծաբթի օրերին, ժամը 15։00-ից – 18։00 -ն ՝ պարուսուցման նպատակով»։
3․Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 որոշման 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
4․Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերը համապատասխանաբար համարել 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կետեր։

 


Կողմ -13

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.25 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner