|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2023 թվականի N 25 |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԵՐԱՍԽ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ, 48-րդ և 76-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 14․01․2010թ․ թիվ 16-Ն որոշման պահանջներով․ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Տալ համաձայնություն Արարատի մարզ Արարատ համայնքիվարչական տարածքի Երասխ բնակավայրում գտնվող,Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, 03-042-0234-0009 ծածկագիրը կրող 0,63487 հա մակերեսով արոտավայրը (կիսաանապատային գոտի, 5-րդ կարգ), մրցութային կարգով 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու համար: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 8000 (ութ հազար)ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: |
Կողմ -12 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|